Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Տարվա սկզբին ես ու Արամ Մանուկյանը այցելեցինք Շանթ Հարությունյանին եւ Գեւորգ Սաֆարյանին՝ քաղաքական հայցքների համար հետապնդվող մեր համաքաղաքացիներին աջակցություն ցույց տալու նպատակով։
Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրի խայտառակությունն է, անկախ նրանից, թե ինչքանով իրավիճակն ավելի լավ է համեմատած Ադրբեջանի, Ուզբեկստանի կամ Թուրքմենստանի հետ։Մենք պետք է համեմատվենք միմիայն ժողովրդավարական բարձր ստանդարտներ ունեցող Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների հետ։ Քաղբանտարկյալները շատ կամ քիչ չեն լինում, երկրում կամ հետապնդում են քաղաքական հայցքների համար, կամ ոչ։ Եւ եթե հետապնդում են, այդ երկրիրը ժողովրդավարական չէ։
Ընտրակեղծարարությունն ու քաղաքական հետապնդումները փոխկապակցված են։ Քաղաքական հայացքների համար հետապնդում է այն իշխանությունը, որը գիտի, որ ընտրված չէ։ Գլխիվայր կեղծված սահմանադրական հանրաքվեից իշխանությունը մի բան է հասկացել. նրա հանրային աջակցությունը զրոյանում է։ Նման իշխանությունը վախենում է անգամ սեփական ստվերից, ուր մնաց, որ չվախենա Ամանորի տոնածառի զգեստ հագած ակտիվիստից։
Հունվարի 25-֊ին Ստրասբուրգում սկսվելու է ԵԽԽՎ֊ի ձմեռային նստաշրջանը, որում նախաատրաստվում են ընդունել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ակնհայտ հակահայկական բանաձեւեր։ Իհարկե, գլխիվայր կեղծված հանրաքվեից հետո շատ դժվար է փրկել Հայաստանի ժողովրդավարական վարկը։ Հասկանալի է նաեւ, որ բանաձեւերի ճակատագիրը մեծապես պայմանավորված է ոչ այնքան Հայաստանի ժողովրդավարական վարկով, որքան աշխարհաքաղական խաղերով եւ հայկական դիվանագիտության անցյալում կատարված ռազմավարական սխալներով։ Այնուամենայնիվ կա մի քայլ, որը Հայաստանի այսօրվա իշխանություններից մեծ զիջում կամ հերոսություն չի պահանջում, թեեւ կարող է ինչ֊որ չափով մեղմել երկրի նկատմամբ վերաբերքմունքը ԵԽԽՎ֊ի որոշ շրջանակների մոտ։
Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Գեւորգ Սաֆարյանին եւ Շանթ Հարությունյանին իր թիմակիցների հետ միասին, որ գոնե, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը այդ նստաշրջանն սկսի առանց որեւէ քաղբանտարկյալի։
Գուորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին եւ իր ընկերներին մաղթում եմ առողջություն եւ կորով։ Երկուսին էլ գտանք լավ տրամադրության մեջ, վճռական եւ հավատարիմ իրենց բռնած գործին»։