Հայազգի 16-ամյա երիտասարդի դաժան սպանության պատճառը դասընկերուհու քմահաճո՞ւյքն էր, թե՞ կրոնական անհաշտությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելի հայազգի բնակիչ 16-ամյա երիտասարդ Միքայել (Միշել) Ասատուրյանի դաժան սպանությունից անցավ մեկ տարի։

Մինչ այս հայտնի դարձած հանգամանքների համաձայն՝ Միշել Ասատուրյանը սպանվել է իր դասընկերուհու եղբայրների կողմից` աղջկա հետ ինչ-որ թեմայի շուրջ վիճելուց հետո: Միշելի վրա հարձակվածները նրան հարվածել են երկաթյա ձողերով և դանակով: Մարսելի 12-րդ թաղամասում գտնվող Կամիյ Ժուլիան լիցեյի մուտքի մոտ հանցագործները սպասել են Միքայել Ասատուրյանին։ Նրա դուրս գալուն պես հարձակվել և դանակի հարվածներ հասցրել։ Նա մահացել է եղբոր ձեռքերի մեջ, որը նրան սպասել է դրսում, սակայն միջև հասել է, նա արդեն դանակակահարված ընկել է։ Այդ պահին տեղի է ունեցել ծեծկռտուք սակայն հանցագործներին հաջողվել է փախչել։

Տարաձայնությունները սկսվել են ավելի վաղ՝ լիցեյի սպորտհրապարակում՝ բասկետբոլի խաղի ժամանակ։ Պատանիների միջև եղել է հասարակ լեզվակռիվ, Միշելին վիրավորել են և մի աղջիկ սպառնացել է, որ կանչելու է իր բարեկամներին և նրա վերջը տալու են՝ սպանելու են։

Բարձրահասակ և հաղթանդամ հայ պատանին հասցրել է զգուշացնել եղբորը, որը անվտանգության համար հասել է դպրոց և նրան սպասել ելքի մոտ իր ընկերոջ հետ։ Միքայելին փրկել չի հաջողվել:

Այսօր նրա հարազատները, մտերիմներն ու Ֆրանսիայի մեծաթիվ հայեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ կհավաքվեն դեպքի վայրում՝ հարգելու երիտասարդի անմար հիշատակը: Միքայելի անժամանակ մահվան առիթով մոմավառություն տեղի կունենա, ժամը 16:47-ին՝ նրա կյանքի վերջին րոպեներին, մեկ րոպե լռությամբ կհարգեն հիշատակը:

13.01.15-474mishel asaturian

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Միքայելի հայրը՝ Արսեն Ասատուրյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ կատարվածում առաջնային մեղավորություն ունեցող աղջիկը՝ ազգությամբ արաբ Սոֆիան, ազատ է արձակվել՝ դպրոցում առաջադիմություն դրսևորելու հնարավորություն ստանալու պատճառաբանությամբ:

Նշենք, որ դեպքը դատապարտել են նաև Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը և ֆրանսահայերին համակարգող խորհուրդը` ընդգծելով, որ այն կանխամտածված բարբարոսություն էր: Միաժամանակ, ֆրանսահայ կազմակերպություններն իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել Միշելի ընտանիքի անդամաներին, հարազատներին ու մտերիմներին:

Asaturyan1

Ավելի վաղ Արսեն Ասատուրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեպքի մանրամասները ներկայացնելով՝ կատարվածը կապել է քրիստոնյաների և մուսուլմանների միջև առկա տարաձայնությունների հետ: Նրա խոսքով՝ իր որդու սպանության պատճառը հասարակ մի հարցի շուրջ վիճաբանությունն է եղել, եւ իրենց մտքով անգամ չի անցել, թե այն կարող էր նման դաժան ավարտ ունենալ. «Միքայելն իր համադասարանցի ընկերուհիներից մի քանի հոգու հետ բաստկեբոլ խաղալուց է եղել, եւ նրա ընկերուհիներից մեկն ասել է, թե Միքո՛, մեզ էլ պաս տուր, տղաս էլ ասել է, թե հարմար չի, երբ հարմար տեղ լինի, անպայման պաս կտա: Այս խասակցությանը խառնվել է Սոֆիա անունով մի աղջիկ, որն արաբ է եւ խաղի մեջ չի էլ եղել: Աղջիկը հայհոյանքով ասել է, թե ինչու եք լսում Միքայելին: Որդիս էլ ասել է, թե դու ինչ գործ ունես, մենք մեր խաղն ենք խաղում, դու մի խառնվի, եւ հայհոյանքի նման աղջկա ասած բառով էլ հակադարձել է` ասելով, թե դու ես: Այս ամենից հետո Սոֆիան բոլորի ներկայությամբ ասել է, թե ես քո հաշիվները մաքրել կտամ, իսկ որդիս էլ պատասխանել է, թե դու իմ հաշիվները մաքրել տալ չես կարող»:

Աշակերտների լեզվակռիվն այսքանով ավարտվել է. համադասարանցիները քայլեր են արել Միքայելին և Սոֆիային հաշտեցնելու համար, իսկ Միքայելն էլ ընկերներին ասել է, թե խոսակցություն էր, անցավ, գնաց: Սակայն, ինչպես հետագայում պարզվում է, Սոֆիան վիճաբանությունից հետո հանդարտված չի լինում, զանգահարում է երկու անձանց և նկարագրում է Միքայելի արտաքին տեսքը, որպեսզի ածանոթները տեսնելով տղային դպրոցից դուրս գալիս` «հաշիվները մաքրեն»:




Լրահոս