2014-ի համեմատ` ՀՀ բնակչության թիվը նվազել է 6,5 հազարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 010.6 հազ. մարդ և 2014թ. տարեսկզբի համեմատ նվազել է 6.5 հազ. մարդով, այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:  2015թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է` 63.5%, իսկ գյուղական բնակչությանը` 36.5%: 2015թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կազմում` 47.8%-ը կազմել են տղամարդիկ և 52.2%-ը` կանայք:

Բնակչության միջին տարիքը, 2015թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 35.9 տարի, տղամարդկանց համար` 34.1, իսկ կանանց համար` 37.6 տարի: ՀՀ մշտական բնակչության կառուց- վածքում 0-15 տարեկան երեխաների տեսա- կարար կշիռը, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել 20.5%, աշխատունակ տարիքինը` 66.9, իսկ աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը` 12.6%: 2015թ. տարեսկզբի դրությամբ աշխատանքային տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկել 494 մարդ` 0-15 տարեկան և կենսաթոշակաային տարիքի, 2014թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 483 մարդու համեմատ:

2015թ. տարեսկզբի դրությամբ մշտական բնակչության 35.6%-ը կենտրոնացված է եղել Երևան քաղաքում, իսկ ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Կոտայքի և ՀՀ Շիրակի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության մշտական բնակչության 8.2-8.9-ական %-ը, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Լոռու մարզերում, համա- պատասխանաբար` 7.7 և 7.8%-ը, ՀՀ Արա- գածոտնի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում`4.2-4.7-ական %-ը, իսկ 1.7%- ը` ՀՀ Վայոց ձորի մարզում:




Լրահոս