Դավիդ Վիլյան կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ չի բացառում, որ  հարձակվող Դավիդ Վիլյայի կարող է վերադառնալ ազգային թիմ:

«Նյու Յորք Սիթի»-ի հարձակվողն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 97 հանդիպումների և 59 գոլ է խփել: Սակայն նա չի խաղացել հավաքականի կազմում 2014 թվականից ի վեր:

«Չեմ բացառում, որ Վիլյան կամ որևէ այլ ֆուտբոլիստ կարող է ազգային թիմ վերադառնալ «Եվրո-2016»-ին մասնակցելու համար: Եվրոպայի 2008 թվականի առաջնությանը հաղթած թիմից միայն 5 կամ 6 ֆուտբոլիստներ կընդգրկվեն խմբում», – նշել է Դել Բոսկեն:




Լրահոս