Ինդոնեզիայում սերիական ահաբեկչությունների հետևանքով 17 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում սերիական ահաբեկչություններ են իրականացվել, փոխանցում է Al Jazeera հեռուստաալիքը:

Պայթյուններից մեկն իրականացվել է առևտրի կենտրոնում, մյուսը՝ ՄԱԿ-ի գրասենյակից ոչ հեռու, ինչպես նաև Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ: Որոշ տվյալների համաձայն՝ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և հանցագործների միջև, որի ընթացքում ոստիկան է զոհվել:

Վերջին տվյալների համաձայն՝ 17 մարդ է զոհվել: Նրանց թվում՝ 5 ահաբեկիչ, մեկ ոստիկան:

Ահաբեկչությունները Ջակարտայի կենտրոնում կազմակերպել են 10-14 ուժային, այդ թվում մի քանի ահաբեկիչ մահապարտ:




Լրահոս