Հայաստանի մտավորականների ֆորումը` Գառնիկ Մարգարյանի ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանու համակարգող խորհրդի հայտարարությունը Գառնիկ Մարգարյանի ձերբակալության վերաբերյալ.

«Անհեթհեթ քայլ կատարելը վերահաս պարտության նախանշան է: Այդպիսի քայլ կատարվեց «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության առաջին դեմքի՝ հետխորհրդային շրջանի առաջին ազատ ընտրություններով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրված Գառնիկ Մարգարյանի նկատմամբ: Նրան ազատազրկեցին «զինված միջամտությամբ իշխանությունը գրավելու» պատճառաբանությամբ:

«Խուզարկությամբ» տնից գտել էին օրինականորեն գրանցված երկու որսորդական հրացան: Ակամա հակվում ես մտածելու, որ տեղի ունեցածը ոչ շատ սրամիտ կատակ է սակայն «ամբաստանյալը» անազատության մեջ է և «հանցանքն» ապացուցող զենքը առգրավված: Դեռևս կարելի էր ավելի սրամիտ պատրվակ գտնել՝ երևույթի կարևորությունն ապացուցելու համար… ինչևէ:

Այդպիսի զենքով սովորաբար գնում են ճնճղուկ որսալու և ոչ իշխանափոխության… և կրկին ինչևէ: (Ակամա մտածում ես ծանոթ հեռուստաֆիլմի երկխոսությունը՝ «Ոչ այն է աշակերտներն են ապաշնորհ, ոչ այն է՝ ուսուցիչները »): Այս առումով կարելի էր «ամբաստանյալի» կարծիքը հարցնել: Գառնիկ Մարգարյանը, լինելով նորմալ սրամիտ մարդ, կարող էր զինատեսակի կամ դրա կալիբրի առավել տպավորիչ բան առաջարկել: Ինչևէ… սպասում ենք: Եվ ինչպես սովորաբար սպասողականությունը դեսից-դենից լսածն ու տեսածն է մեջտեղ հանում, նորից մտաբերում ես տեսածդ ֆիլմի երկխոսությունը՝« То ли ученики бездарные, то ли учителя»: Իսկ ավելի լուրջ՝ հակված ես մտածելու, որ ինչ-որ մեկը, ցանկանալով վերադասին մի լավ սրամիտ ծառայություն մատուցել, նրան պարզապես «քաշել է»:




Լրահոս