«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները, որ դեռ 1 ամիս առաջ վստահաբար պնդում էին, թե անկախ ՀՀ-ի գործադրած ջանքերից՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հակահայ 2 բանաձևերի ընդունումը կանխելու որևէ շանս չկա, ոգեշնչված են։
Հայկական կողմի քայլերը խիստ գաղտնի են պահվում, որպեսզի Ադրբեջանը հակաքայլեր չձեռնարկի։ Մեր տեղեկություններով, բանաձևերը կանխելու մի քանի սցենար է մշակված նայած, թե իրադարձությունները եկող երկուշաբթի մեկնարկելիք ԵԽԽՎ լիագումար նիստում ինչ հունով կընթանան։ Իսկ եթե, այդուամենայնիվ, չհաջողվի խայտառակ այդ փաստաթղթերի ընդունումը կանխել, հստակ պայման է դրված Ստրասբուրգից վերադառնալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու լիազորությունները։ Այդուամենայնիվ, պատվիրակության շրջանում շանսեր տեսնում են, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», ինչպես նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցները չեն ընդունվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։