Սուարեսը չի ընդունել ՖԻՖԱ-ի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը չի ընդունել ՖԻՖԱ-ի՝ «Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու հրավերը:

«ՖԻՖԱ-ն հրավիրել է ինձ մասնակցելու «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը՝ բացատրելով հրավերն այն հանգամանքով, որ ես աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ եմ ճանաչվել: Սակայն ես մերժեցի հրավերը»,- ասել է Սուարեսը:

AS-ը հայտնում է, որ այդ կերպ ուրուգվայցի ֆուտբոլիստն իր դժգոհությունն է արտահայտել աշխարհի 2014 թվականի առաջնությանն Իտալիայի հավաքականի դեմ խաղում Ջորջո Կիելինիին կծելու համար ստացած 4-ամսյա որակազրկման վերաբերյալ:




Լրահոս