ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Շոտլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու բանաձևի օգտին:
Բանաձևը ներկայացրել է Մարկո Բիագին: Բանաձևի օգտին քվեարկել է 65 օրենսդիր: Բանաձևը խորհրդարանին էր ներկայացվել այս տարվա ապրիլի 18-ին՝ ապրիլի 24-ին ընդառաջ:
“Խորհրդարանը ճանաչում է, որ ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայ մտավորականների ձերբակալության օրն է, որը համարվում է հարյուր հազարավոր հայերի բռնության և կոտորածների սկիզբը:
Խորհրդարանը կարծում է, որ հայ ժողովրդի ողբերգությունը առիթ է տալիս աշխարհի բոլոր ազգերին կանգ առնել և մտածել, հարգել ցեղասպանության զոհերին և այն և մյուս բոլոր ցեղասպանությունները ճանաչել որպես ողբերգությունը, որը երբեք չպետք է կրկնվի աշխարհի որևէ հատվածում”,-նշվում է փաստաթղթում: