Գետահովիտում փակել են բնապահպանների՝ հէկ տանող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպան Մարիամ Սուխուդյան Ֆեյսբուքում գրել է.
“Կանաչ ջոկատն այս պահին Գետահովիտում է: Հանդիպեցինք գյուղացիների հետ: Նրանք պնդեցին, որ ամբողջ գյուղը դեմ է ՀԷԿ-ին: Նրանք պատրաստ էին միանալ մեզ և գալ ՀԷԿ-ի տարածք: Սակայն քիչ անց հայտնվեցին կրիմինալ թափթփուկներ, որոնք հանդես եկան՝ ասելով, թե իրենք գյուղի անունից կարող են ասել, որ գյուղը կողմ է ՀԷԿ-ին: Նստեցինք մեր մեքենան ու գնացինք ՀԷԿ-ի ճանապարհով: Ճանապարհին կրիմինալատիպեր 57 LO 283 niva և 25 OO 423 վիլիս մեքենաներով փակեցին մեր ճանապարհը:
Մենք անմիջապես ահազանգեցինք ոստիկանության թեժ գծին: 
Գյուղացիների հետ զրույցում պարզ դարձավ, որ այս ընթացքում նրանց բազմիցս սպառնացել և վախեցրել են՝ կնոջդ կհեռացնենք աշխատանքից, ուսանող տղուդ կկտրենք համալսարանից: Բացահայտ երևում էր խուժան կրիմինալի ներկայությունը և ազդեցությունը գյուղում: Այժմ մենք ոտքով գնում ենք ՀԷԿ-ի տարածք, մեքենաները շատանում են”:




Լրահոս