Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները 1981 թ. ծնված Արտակ Ս.-ի առանձնատան տանիքի զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի ակոսավոր հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: