ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական վարչության թիվ 7-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 28-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան 1Ա հասցեի մոտ 28-ամյա Լեոնիդ Կնյազյանը, վարելով Mitsubishi Pajero մակնիշի 23 ՍՕ 674 համարանիշի ավտոմեքենան, բախվել է ճամփեզրի հողաթմբին: Վթարի հետևանքով վարորդ Լ. Կնյազյանն ու ուղևոր, 5-ամյա Կարեն Կնյազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Լ. Կնյազյանը աշխատում է ՀՀ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, կոչումով կապիտան: Կ. Կնյազյանն էլ վարորդի տղան է: Վանաձորի բժշկական կենտրոն “Նարեկ” մանկական բաժանմունքից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 5-ամյա երեխան ստացել է գլխուղեղի սալջարդ:
Վանաձորում վաշտի հրամանատարը վթարի է ենթարկվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ