ԱՆԿՅԱՆՔ ԿԱՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում գործունեություն ծավալող յուրաքանչյուր կառույցի համար աշխարհում կողմնորոշիչ ուղեցույց է իր պաշտոնական կայքը, որն օգտվողներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել դրա կողմից վարվող  աշխատանքի մասին: Սա՝ ընդհանրապես, մինչդեռ մասնավորապես` Հայաստանի մի շարք բուհական հաստատությունների պաշտոնական կայքերում խանութներում վաճառվող ժամկետանց ապրանքների նման հրամցվում են արդիականությունը կորցրած ու ոչինչ չասող տեղեկություններ: Օրինակ՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեպքում: Մամուլից տեղեկանում ենք, որ օրերս պաշտոնական այցով Երեւան է ժամանել Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությունը, որը հանդիպել է ԵՊԲՀ-ի ռեկտորին: Սակայն համալսարանի պաշտոնական կայքում ոչ մի ակնարկ այդ մասին:




Լրահոս