Այսօր վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել մեծ թվով պաշտոնյաներ` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է: