Ո՞Ր ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐՆ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեր երկրի արտաքին քաղաքական դիրքորոշման մասին իրարամերժ խոստումներ տված Սերժ Սարգսյանն ամեն ինչ իրար է խառնել: Մի կողմից նա մեր երկիրը փորձում է հաստատուն քայլերով տանել դեպի եվրաինտեգրացիա, մյուս կողմից անկարող է դիմակայել Ռուսաստանի Դաշնության «կացնային» հակաքայլերին: Երեկ, օրինակ, Ս. Սարգսյանը, ինչպես վերջերս Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, չի մասնակցել Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Սարգսյանը մասնակցում էր Հանրապետության օրվա տոնակատարություններին, իսկ ոչ պաշտոնապես տարբեր մարդկանց շուրթերով ՀՀ իշխանությունները «հասկացրին» ՌԴ-ին, որ Սարգսյանի քայլը դե մարշ էր Պուտինի դեմ: Պատասխան ցուցադրական քայլը, ընդ որում` բավական ցինիկ, չուշացավ: Երեկ՝ Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ, ռազմական ինքնաթիռների եռյակը Հայաստանի եռագույնի փոխարեն երկնքում պատկերեց Ռուսաստանի դրոշի գույները` կարմիր, կապույտ, սպիտակ: Ինչպե՞ս եք բացատրում այն, որ Հայաստանի ազգային տոնին հայկական երկնքում ռազմական ինքնաթիռները պատկերել են ոչ թե հայոց եռագույնը, այլ ռուսական դրոշի գույները. «Ժողովուրդ»-ի հարցին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինքնաթիռների թողած գույները շատ արագ կարող են անհետանալ, դա նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում, այն, որ երրորդ գույնը, որի մասին վիճում ենք, նարնջագույն է  եղել, փաստ է, սակայն վայրկյաններ անց կարող է լավ չերեւալ երկնքում եւ ոմանց համար սպիտակ թվալ»: Իսկ ոմանց էլ կարող է թվալ, որ երեկ մենք նշում էինք Հանրապետության օրը ռուսական դրոշի տակ:




Լրահոս