ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, հավանաբար նկատի ուներ հենց ՀՀ իշխանություններին: Բանն այն է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանը գրանցեց 15 տոկոս տնտեսական անկում, բացի այդ, կրկնապատկվեց աղքատների թիվը: Իսկ ահա այդ նույն ժամանակահատվածում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, եկամուտների հայտարարագրերի համաձայն, առնվազն կրկնապատկել են իրենց ունեցվածքը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 2008թ. հետո շեշտակի ավելացել են ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի, ե՛ւ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ Գագիկ Խաչատրյանի, ե՛ւ Տարոն Մարգարյանի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնները: Փաստորեն, ճգնաժամը շրջանցեց ոչ թե Հայաստանը, այլ ՀՀ իշխանություններին, այն էլ հազարավոր կիլոմետրի հեռավորությամբ:




Լրահոս