ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ մի բան էլ չարեցի»:

Սերգո Կարապետյան «168 ժամ»

Օրերս Աղվան Վարդանյանը Սերգո Կարապետյանին խորհուրդ էր տվել ազատել աշխատանքից իր այն աշխատողին, որը նախարարի համար կազմել էր Ա. Վարդանյանի կողմից հնչեցված 3 հարցերի պատասխան հանդիսացող տեքստը, քանի որ գալուստսահակյանական ոճի այդ տեքստում 3 հարցերից ոչ մեկի պատասխանն էլ չկար: Ակնհայտ էր, որ տեքստը կազմված էր ուրիշի կողմից, քանի որ նախարարն այն կարդում էր ոչ հեշտությամբ: Իր տապալված ելույթի համար նախարարը կարող էր պատժել տեքստը պատրաստողին: Բայց, ինչպես տեսնում ենք, «ոչ մի բան էլ չարեց», ինչը բնորոշ է մեր նախարարներին. ոչ մեկն էլ առհասարակ ոչ մի բան չի անում:




Լրահոս