Ուկրաինայում հայտարարել են, որ երբեք չեն պլանավորել պայքարել ԻՊ-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իշխանությունները չեն պլանավորում մասնակցել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին հայտարարել են երկրի պաշտպանության նախարարությունում:

Այսպիսով Ուկրաինայի ՊՆ-ն մեկնաբանել է արևմտյան ԶԼՄ-ների տարածած համապատասխան հաղորդագրությունը:

«Արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունն այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը մասնակցում են Սիրիայում ԻՊ դեմ պայքարին, հիբրիդային պատերազմի և ապատեղեկատվության հերթական օրինակն են»,-ասվում է երկրի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապատեղեկատվությունը տարածել է բրիտանական Independent պարբերականը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս