Հայջրմուղկոյուղին անհիմն կերպով սպառողին զրկել է ջրամատակարարումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ապակեմեկուսիչ” ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝  հայտնելով, որ “Հայջրմուղկոյուղին” անհիմն կերպով ջրազրկել է իրենց կազմակերպությանը: Ընկերությունը նշել է, որ “Հարավային” մասնաճյուղի “Սեւան” տեղամասի կողմից իրենց ներկայացվել է 2012 թվականի  մայիս ամսվա ջրի ծախսը, որը կազմում է 1272 խմ,  այն դեպքում, երբ, սկսած 2005-ից ընկերության միջին ամսական ծախսը չի գերազանցել 40-50 խմ-ը: Պարզվել է, որ վերոնշյալ խնդիրն առաջացել է ցանցում առաջացած վթարի հետևանքով: Սակայն, առանց պարզելու վթարի հետևանքները, ,Հայջրմուղկոյուղինե ապամոնտաժել  է ընկերությանը պատկանող հաշվիչը, քանի որ վերջինս չի վճարել 1272 խմ ջրի դիմաց:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դադարեցնելով ընկերության ջրամատակարումը, “Հայջրմուղկոյուղին” թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ի սկզանե սխալ են կատարվել ջրամատակարաման տեխնիկական միացումները, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել:
Հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ, Ջրմուղը պարտավորվել է տեղադրել նոր հաշվիչ եւ վերականգնել ընկերության ջրամատակարումը: Ընկերությունը ընդունել է սխալը եւ պարտավորվել սեղմ ժամկետներում լուծել խնդիրը: Նկատի ունենալով իրավախախտման բնույթը, ինչպես նաեւ  իրավախախտման փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի, ՏՄՊՊՀ որոշմամբ, “Հայջրմուղկոյուղի” ընկերությանը տրվեց նախազգուշացում՝ հետագայում նման գործելաոճից զերծ մնալու հանձնարարականով:




Լրահոս