Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն 




Լրահոս