Տաշիր հիմնադրամը նոր մեքենաներ է նվիրել բանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենա են ստացել որպես նվեր “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից:
Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնել է հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը: Այս մասին հաղորդում է “Տաշիր” հիմնադրամի մամուլի ծառայությունը։
“Յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով,- նշել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:- Եվ յուրաքաքանչյուրիս պարտքն է նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավորին՝ թե բարոյապես, թե, հնարավորության սահմաններում, նաև նյութապեսե:
“Տաշիր” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ հիմնադրամը, ի թիս այլ ոլորտների, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև հայոց բանակին՝ տարիներ շարունակ տարբեր աջակցություններ տրամադրելով: Ի մասնավորի, ՀՀ զինված ուժերին մեքենաներ են տրամադրվել նաև 2011 թվականին:
Հավելենք, որ այսօր տրամադրված 10 մեքենաների մակնիշներն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Մեքենաների բաշխումը զորամասերին կիրականացվի նախարարության կողմից:
Լուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ 




Լրահոս