Անցած գիշեր ԼՂՀ շփման գծում` Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: Երկարատեւ բախումից հետո հայկական կողմը հետ է շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին: Այդ մասին հայտնում է iLur .am-ը:
Կայքի տեղեկություններով, հայկական բանակի մի քանի զինծառայողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել, զոհեր չկան:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր էջում այդ կապակցությամբ գրառում է արել: “Հակառակորդը այս օրերին իրեն դրսեւորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված եւ հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք”,- նշել է նա: