Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում ավտոբուսի վարորդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում “D” կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։
“D” կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող “B” կամ “C” կարգի վկայական ունեցող վարորդների համար “Երեւանի ավտոբուս” փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։
Աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 67-44-30 կամ (093) 46-85-00 հեռախոսահամարներով։




Լրահոս