Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության` 6,  մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 3-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3  և ավազակային հարձակման 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 11 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս