Լուսանկարն արվել է Երեւանի Մաշտոցի պողոտայում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սկսած ակցիան՝ օտարալեզու պաստառների դեմ, հասել է նաեւ ՀՀԿ-ի դուռը: Լուսանկարում երեւացող ռեստորանը պատկանում է Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանին: Հետաքրքիր է, մինչ այս տուգանվե՞լ է ՀՀԿ-ական ,օբյեկտատերըե, թե՞ որպես կուսակից՝ ներվել է նրա օտարամոլությունը: Ամեն դեպքում լավ կլինի, որ սասունցի ռեստորանատիրոջ օտարալեզու ցուցանակը անհետանա:
Լուսանկարը՝ “Առավոտ”-ի