ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդամենը պետք է ներկայացնեն առաջարկներ, սա է մրցույթի առարկան… Գուցե վերնագրի ձեւակերպումն է սխալ, ուղղակի իմաստով է հասկացվում… ոչ թե բառիս բուն իմաստով վերակառուցում…»:

Կամո Արեյան news.am

Քաղաքապետին արժանի փոխքաղաքապետ. «ատկատագիտության» ոլորտում հավանաբար հաջողությունների հասնելու հավակնություններով է աչքի ընկնում: «Տակից դուրս գալու» հարցում էլ իշխանության ավելի ստորին օղակի ներկայացուցիչը հմտորեն կրկնօրինակում է վերին օղակների ներկայացուցիչներին, այլ կերպ ասած՝ գալուստսահակյանական դպրոցի արժանավոր սան է: Հիմա էլ ասում է, թե բառի բուն իմաստով չեն վերակառուցում, իսկ որ վերցնեն ու վերակառուցեն, այդ ժամանակ էլ կասեն, թե սա փոխաբերական իմաստով էր, իսկ բնակիչներին պարզապես թվում է: Երեւի թե մեր երկրում «ատկատներն» էլ են փոխաբերական իմաստով ստանում:




Լրահոս