ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Բարի Սամարացի» ընկերության սեփականատեր Հովհաննես Հովակիմյանը լուրջ խնդիրներ ունի հարկային դաշտում: Այս ընթացքում Հովակիմյանի «վրա» մեծ հարկեր են «դրվել», ինչի պատճառով էլ նա զբաղված է իր բիզնեսը «տեղափոխելու» գործերով: Հովակիմյանը նպատակ ունի իր բիզնեսը տեղափոխել Բաթում, Ռուսաստանի Դաշնություն: Սակայն Հ. Հովակիմյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները՝ ասելով, թե անգամ ծիծաղելի են դրանք. «Աստված վկա է. ես նման որեւէ ցանկություն չունեմ, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Մարդիկ պարապ են մնացել ու նման տեղեկություններ են տարածում: Հարկայինի հետ կապված եւս խնդիրներ չունեմ, կարող եք ինքներդ պարզել, նման բան չկա: Այսօր ես ինչ-որ մի բան կարողանամ մեր պետությանը տալ, ուրախ էլ կլինեմ»: Իսկ արդյո՞ք կարողանում է:




Լրահոս