«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպությունը երեկ տեղեկատվություն է տարածել, թե Ժիրայր Սէֆիլյանին սպառնացել են սպանել: Բացի այդ, հետապնդումներ են սկսվել նաեւ նրա համախոհների նկատմամբ: Նկատենք, որ սա Սէֆիլյանի մասին առաջին հաղորդագրությունը չէ. օրեր առաջ եւս նման տեղեկատվություն տարածվեց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սէֆիլյանի ընկերներից «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը հայտարարեց, թե Սէֆիլյանի հասցեին սպառնալիքներ միշտ են հնչել, պարզապես հիմա Սէֆիլյանին դիտում են նաեւ որպես «Նախախորհրդարան»-ի գործող անձ: «Դա մեր երկրում ընդունված «քաղաքական պայքարի», իսկ իրականում` անքաղաքավարի, անմարդկային, անկիրթ խունտային բնորոշ պայքարի միջոցներ են: Բայց դրանք չեն կարող որեւէ խոչընդոտ լինել մեր ճանապարհին»,-ասաց պարոն Խզմալյանը:
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ