Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը` Լիվենցևի անվան մրցաշարի բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկներն ավարտեցին իրենց մրցելույթները:

81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին և բավարարվեց բրոնզե մեդալով:

Ավելի վաղ պարտվել էր նաև 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Նա իր առաջին մենամարտում 3:0 հաշվով զիջել էր Էկվադորի ներկայացուցչին:

Հայ բռնցքամարտիկները հայրենիք են վերադառնում մեկ բրոնզե մեդալով:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս