Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն՝ Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 15-ին՝ ժամը 19.00, ,Բեմ փրոդաքշնե ընկերությունը “Արամ Խաչատրյան” համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։
“120 րոպե՝ Ժվանեցկու հետե խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում “Ժողովրդավարական դիվանագիտություն” առաքելության “Բոլորն ուղևորվում են Երևան” ծրագրի շրջանակներում։
Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը։ Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները։ Նա հումորի միջոցով բարձրաձայնում է ճշմարտությունը՝ միաժամանակ ծիծաղի րոպեներ պարգևելով հանդիսատեսին։

“Բեմ փրոդաքշն” ընկերություն




Լրահոս