Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է 122.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռիի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 11.25 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 111.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ապօրինի խեցգետնի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձ ենթարկվել է 50.0հազ.դր.գումարով վարչական տուգանքի: Առգրավված 5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՙՍեւան ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 8 հատ ձկնորսական ցանց, 58 հատ /17.5կգ/ “սիգ” տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է ՙԳավառի մանկատուն՚ ՊՈԱԿ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար իրավախախտների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված 42 հատ ՙսիգ՚ տեսակի ձուկը հանձնվել է թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 972.5հազ.դր. գումար: