Արգելանքի տակ գտնվող գույքը վաճառվել է բանկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախկինում դատված 56-ամյա Վաչագան Մկրտչյանը ԴԱՀԿ ծառայության կողմից իրեն ի պահ տրված և արգելանքի տակ դրված գույքը սեփական պարտքերի դիմաց իրացրել է եւ հայտնվել ամբաստանյալի աթոռին: Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի Վ. Մկրտչյանը հանդիսանում է “Վաչագան Գևորգ” ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը, որի ունեցած հարկային պարտավորությունների և պետական տուրքի գումարի բռնագանձումն ապահովելու նպատակով ԴԱՀԿ ծառայության Կոտայքի Բաժնի Աբովյանի բաժանմունքի կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 28.06.2011թ. արգելանք էր դրվել գույքի նկատմամբ։ Նույն օրվա որոշմամբ, արգելանքի դրված գույքն ի պահ է հանձնվել հենց Մկրտչյանին, ով, ըստ նախաքննության, մի քանի ամիս հետո՝ 2011 թվականի դեկտեմբերին, նշված գույքն իրացրել է ,Արցախ բանկե ՓԲԸ-ին՝ պարտքի դիմաց:
Վ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Ի դեպ սույն հոդվածը նախատեսում է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
ՓԱՍՏԻՆՖՈ




Լրահոս