Շենքի երեսպատման սալիկները թուլացել էին եւ առկա էր ընկնելու վտանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումով փողոցի թիվ 44 շենքի արտաքին պատի (5-6-րդ հարկեր) երեսպատման սալիկները թուլացել են եւ առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են 7 սալիկ:




Լրահոս