Տարիներ առաջ ՀՀ կառավարությունը, երբ վաճառում էր Սեւան-Հրազդան էներգակասկադը, նրա վրայից հանվեց 32 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը եւ դրվեց Որոտանհէկ-ի ֆինանսական բալանսի վրա: Իսկ այժմ «Ժողովուրդ»-ի աղբյուրները վստահեցնում են, որ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ կառավարության եւ ամերիկյան Contour Global ընկերության միջեւ, ըստ որի՝ ամերիկյան կողմն առանց մրցույթի գնում է Որոտանհէկ-ը: Նկատենք, որ այն սովորական հիդրոկայան չէ, ստրատեգիական մեծ նշանակություն ունի ողջ էներգահամակարգի համար, քանի որ իր հզորությամբ կարողանում է ապահովել էներգահամակարգում լարման խիստ անհրաժեշտ հաճախականություն: Դե իսկ պետական գանձարանի խոշոր դրամական մուտքերի մասին էլ ավելորդ է հիշեցնել: Սակայն զավեշտալին այն է, որ դրսից ներդրում չի լինելու Հայաստանում, այլ սույն ամերիկյան ընկերությունը վարկը վերցնելու է հայկական բանկից: Եվ սա այն դեպքում, երբ Contour Global էներգետիկ կազմակերպությունը ոլորտի համաշխարհային «շնաձկներից» է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ