«Ժողովուրդ»-ը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե լինելով Սերժ Սարգսյանի խորհրդական՝ ինչ տեղեկություն ունի՝ արդյոք Ս. Սարգսյանը կների ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին, եւ, առհասարակ, ինքը երբեւէ այս առիթով խորհուրդ տվել է այս խնդրի շուրջ: Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը ներման դիմումներ էր գրել Ս. Սարգսյանին: «Դա հանրապետության նախագահի որոշելիքն է, եւ ես դժվարանում եմ պատասխանել: Իմ ֆունկցիաների մեջ չի մտնում որեւիցե խնդրանքով կամ առաջարկով հանդես գալը: Նախագահը կորոշի, թե ինչպես պետք է վարվի: Որեւիցե մեկնաբանություն չեմ կարող անել՝ այս հարցի հետ կապված»,-ասաց նախկին ոստիկանապետը: Ալիկ Սարգսյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԱՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ