ՉԵՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, նորաստեղծ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Բաբկեն Պիպոյանը (ՍԱՊԾ նախկին մամլո խոսնակ) հայտարարեց, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա թերությունները պետք է վերացնել օրենսդրական դաշտում առկա բացթողումները լրացնելով ու հանրային վերահսկողություն ապահովելով. «Սննդամթերքի անվտանգության տեսչությունը տարվա կտրվածքով 2000 ստուգում է իրականացնում, բայց դրա մասին հանրային իրազեկում չի արվում»: Ըստ նրա՝ տնտեսվարողին տուգանելով՝ ոչ մի հարց չի լուծվում: Նրա համար հրապարակայնությունն ամենամեծ պատժամիջոցն է:




Լրահոս