Հայկական ժամանակ. ԱԺ-ի ատկատի մեխանիզմները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովում հաճախ են գործում “հեշտ է շռայլ լինել, երբ ուրիշի փողերն ես ծախսում” սկզբունքով։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Այստեղ արտասահմանյան գործուղումների ավիատոմսեր գնելիս հարկատուների փողերով գնում են ամենաթանկ տոմսերը։
Ուսումնասիրենք ավիատոմսերի մի քանի պատվեր՝ ԱԺ-ից։ Այսպես, մայիսի 20-30-ը ԱԺ պատգամավորներից մեկի՝ Երեւանից Տալին, այնտեղից Բրյուսել մեկնելու եւ Երեւան վերադառնալու ավիատոմսն արժեցել է 1 մլն 133 հազար դրամ։ Մայիսի 27-30-ը տեղի ունեցած Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի 1 տոմսը ԱԺ աշխատակազմը գնել է 306 հազա դրամով, այնինչ նույն տոմսի իրական արժեքն է մոտ 210 հազար դրամ։ Եվ, եթե հաշվի առնենք, որ այդ օրը ԱԺ-ից ՌԴ է գործուղվել 11 ներկայացուցիչ, ստացվում է, որ անհարկի շռայլվել է ավելի քան 1 մլն դրամ…
ԱԺ-ում շռայլ են ոչ միայն ավիատոմսերի հարցում։ 2013թ. համար ԱԺ-ն “Մաքսհուր” ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր՝ 48 հազար լիտր պրեմիում  եւ 324 հազար լիտր ռեգուլյար բենզին, 6000 լիտր դիզվառելիք գնելու  մասին։ Սրա ընդհանուր արժեքը կազմում է 168 մլն 360 հազ. դրամ կամ 408 հազ. 650 ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ մեկ օրվա մեջ ԱԺ աշխատակազմը ծախսում է 1100 ԱՄՆ դոլարի վառելիք…”,- գրում է “Հայկական ժամանակը”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս