Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Ոսկե Ավազների մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը եւ Դավիթ Պառավյանը հաղթանակներ են տարել Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում մեկնարկած երկրորդ “Մեծ Եվրոպա” շախմատային բաց մրցաշարի առաջին տուրում, տեղեկացնում է Armchess .am-ը: 
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված “Մեծ Եվրոպա” մրցաշարն օրեր առաջ ավարտվել է շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով:




Լրահոս