Երեկ «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ Կապանի հանրախանութի շուրջ 70 առեւտրականներ հունիսի 1-ից ստիպված լքել են տարածքը` տեղափոխվելով Կապանի շուկա: Հանրախանութը գնել է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը` Կապանում «Երեւան սիթի» կառուցելու նպատակով: «Ժողովուրդ»-ը Ս. Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ինչու չի բավարարվում եղած «սիթիներով» ու Երեւանից Կապան է հասել: «Ո՞վ ասեց, որ Կապան եմ հասել: Ես Երեւանում եմ ու էդքան ասել եմ, որ ես բիզնես չունեմ: Իմ կինն էլ, հարյուր տոկոսով եմ ասում, Կապանում ոչ մի բան չի սկսել: Սուտ բաներ են խոսում: Մեր հետ մի՛ կապեք տենց բաները: Մենք չենք, էլ ո՞նց ասեմ»,-հերքեց պատգամավորը:
ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ