Ժառանգությունը հանդես կգա հանրային հաշվետվությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 15-ին “Ժառանգություն” կուսակցությունն իր անդամների, աջակիցների ու հանրության համար կանցկացնի բաց հանդիպում՝ նրանց դատին հանձնելու իր անցյալ եւ ապագա գործունեությանն առնչվող ներկայացուցչական ելույթները: Հանդիպումը տեղի կունենա  ժամը 13:00-ին Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում:
“Ժառանգության” մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում հաշվետու ելույթներով հանդես կգան նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Երեւան քաղաքի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, “Ժառանգության” երիտասարդական թեւի պատասխանատուները եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ:
Այս հանրային հաշվետվությունների ներկայացմանը նույն օրը ժամը 14:00-ին կհաջորդի “Ժառանգություն” կուսակցության համապետական քաղաքական խորհրդի փակ նիստը, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները: “Ժառանգություն” կուսակցության տասներորդ համագումարը, որը նախապես ծրագրվել էր անցկացնել նույն օրը, կգումարվի ավելի ուշ՝ կապված վերջին պահին Կառավարության նիստերի դահլիճի զբաղվածության հետ:




Լրահոս