Հունիսի 13-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Զովունի գյուղից բերման են ենթարկել 31-ամյա Արսեն Խ.-ին, որի մոտից հայտնաբերվել է չորացված կանեփանման զանգված եւ 3 “պիպետկա”: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արսեն Խ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հավաքել է Արարատի մարզի Այնթապ գյուղի գերեզմանոցներից՝ իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Գերեզմանոցից կանեփ էր հավաքել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ