“Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը”: Այդ մասին Henaran .am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ վերանշանակվելու է Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. “Իմ ուղեղում այս պահին ոչ մի բան չկա: Ես մի բան եմ մտածում՝ ամեն ինչ արվի, որպեսզի ապացուցվի որդուս՝ Տիգրանի անմեղ լինելը: Զինված հարձակում էր, նա պաշտպանվել է: Թե չէ պաշտոնը ինձ համար խնդիր չէ: Պաշտոնով չի, որ ինձ կճանաչեն, պաշտոնով չեմ ես սիրունացել, այլ պաշտոնն եմ սիրունացրել: Գործ էլ չստանամ, ես մնալու եմ իմ պետության զինվորը, շարունակելու եմ ամեն ինչ անել Սյունիքի համար”,- նշել է նա:
Սուրիկ Խաչատրյանը կարճ կապեց`”մի բան պարզապես չի կարող չասել”: “Էսօր կարդացի, որ 1995 թվականին մարդ ա սպանել Տիգրանը: Էդ ժամանակ ինքը մի տարեկան էր”,- նշել է նա: