ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Փարիզում համատեղ բիզնես է հիմնել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, մեր տեղեկություններով, վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ այդ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար: Ըստ մեզ հասած տվյալների՝ Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել՝ արդյոք նման բան կա: «Դրանք սուտ տեղեկություններ են եւ չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարեց Գոհար Պողոսյանը:




Լրահոս