ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ Լյուքս Ստեփանյանը սպանվեց, զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը պաշտոնանկ չի արվել, քանի որ «Արծիվ-մահապարտների միություն» հ/կ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի բարեկամն է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս տեղեկությունը, ասաց. «Այդ զորամասի հրամանատարը ամենաբանիմաց հրամանատարներից մեկն է: Դեպքի հետ կապված՝ հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների հրամանատարների տեղակալներն են ազատվել, իսկ մնացածը, ովքեր քրեական գործով կապ կունենան, քննչական ծառայությունը, դատախազությունը նրանց հետեւից կգնան, իսկ Աստվածատուր Պետրոսյանն իր բարեկամի համար միլիոն անգամ ինձ  խնդրել է, որ նշանակեմ պաշտոնի, բայց չեմ նշանակել, մինչեւ որ իր հրամանատարներն են միջնորդել: Իսկ տեղեկության հետ կապված նշեմ, որ նման բան չկա ու չի կարող լինել»:




Լրահոս