«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդու հարսանիքը: Նա ամուսնացել է «Վագոն» խանութների ցանցի տնօրենի աղջկա հետ: Էլիտար այդ հարսանիքն առանձնահատուկ է եղել նրանով, որ քաղաքական բոլոր դեմքերը ներկա են եղել, իսկ քավորը եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Հյուրերի ցանկում են եղել՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ կառավարության գրեթե բոլոր ներկայացուցիչները, ԿԲ նախագահ Մանվել Ջավադյանը, ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը եւ այլք: Խնջույքից առաջինը հեռացել է Գ. Ծառուկյանը, այնուհետեւ՝ Ռ. Քոչարյանը, որը ռեստորանի մուտքի մոտ հանդիպել է վարչապետին ու Գագիկ Բեգլարյանին, որոնք կանգնած ծխել են: Քոչարյանը վերջիններիս ձեռքով ցտեսություն է արել, իսկ նրանք մի փոքր անց արագ քայլերով մտել են ռեստորան: Ականատեսները «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմեցին, որ հիմնականում բոլորը խուսափել են շփվել Քոչարյանի հետ: Միայն Ի. Զաքարյանի ընտանիքի անդամներն են սիրալիր ընդունել ու ճանապարհել Քոչարյանին ու նրա տիկնոջը: Ս. Սարգսյանը խնջույքից հեռացել է բավական ուշ:
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷԼ Է ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ