ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանած Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բազմիցս նշել է, որ իր եղբոր զենքի վրա ինչ-որ դետալ է պակաս եղել, ինչի մասին նաեւ տեղյակ են եղել սպայական կազմը, հրամանատարները: «Ժողովուրդ»-ը Նոյեմբերյանի N զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք զորամասի զենքերից դետալներ են պակասել: «Ո՛չ, նման բան չկա»,-կտրուկ պատասխանեց հրամանատարը: Բայց, չնայած դրան, «Ժողովուրդ»-ը ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Պողոսյանից տեղեկացավ, որ կրակոց արձակած զենքն ուղարկվել է փորձաքննության: Ավարտից հետո կպարզվի՝ զենքից դետալի պակասը կարող էր կրակոցի պատճառ դառնալ, թե ոչ:




Լրահոս