48-ամյա Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կին է, իսկ 45-ամյա Մելանյա Կնաուսը` հայտնի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը։
Ռուզաննա Խաչատրյանը մասնագիտությամբ բժիշկ է, ներկա պահին Առողջապահության նախարարի խորհրդական է և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահը, իսկ Մելանյա Կնաուսը մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն ներկա պահին Ֆոտոմոդել է և դերասանուհու աշխատանքով է զբաղված:
Եվ Ռուզաննա Խաչատրյանը և Մելանյա Կնաուսը բավական ակտիվ գործունեություն են ծավալում:
Ռուզաննա Խաչատրյանը բազմիցս հանդես է եկել պոետիկ գրառումներով, իսկ Մելանյա Կնաուսը նորաձևության բլոգերներին պարբերաբար իր խորհուրդներով աջակցում է:
Ռուզաննա Խաչատրյանն իր մասին. «Այո՛, ես հավակնոտ եմ։ Իմ նպատակները միշտ էլ համարձակ են եղել։ Բայց ես հաղթահարել եմ։ Ես աշխատել եմ գերմարդկային ուժերով, բազմաթիվ զրկանքների եմ ենթարկել ինձ, բայց չեմ մնացել կեսճանապարհին»:
Մելանյա Կնաուսն իր մասին. « Եթե ես լինեմ առաջին տիկինը, ապա կլինեմ շատ ավանդական, ինչպիսին էին Ջեկի Քենեդին կամ Բեթթի Ֆորդը»:
Ռուզաննա Խաչատրյանն ունի 2 երեխա, իսկ Մելանյա Կնաուսը` 1 երեխա: