«Որպես «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն՝ դժգոհ եմ գազի այսօրվա հաստատված սակագնից, իսկ որպես այս երկրի քաղաքացի, որպես սպառող` չեմ կարող դժգոհ լինել»:
Քաղաքացիների կյանքի պայմանները ծանրացնել եւ քաղաքացիների հաշվին իր եւ իր աշխատակիցների եկամուտներն ավելացնել ցանկացողն արդյո՞ք իրավունք ունի խոսել որպես քաղաքացի: Մարդն իր բնույթով տիպիկ հայաստանյան միջավայրի բիզնեսմեն է՝ օժտված մարդկանց հարստահարելու, շահագործելու եւ գերշահույթներ ունենալու տարածված մոլուցքով: Ինքը թեկուզ որպես քաղաքացի էլ չի կարող դժգոհ լինել, քանի որ այնքան բարձր աշխատավարձ ունի, որ նույնիսկ ամաչում է հրապարակավ դրա չափն ասել: Որպես տնօրեն՝ դժգոհ է, քանի որ ժողովրդին ամբողջությամբ քամելու իր երազանքը չիրականացավ: