ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ասեցի, որ առաջինը ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելի, այլ պետք է իր թիմակիցներին հարգի,  իրենց լսի, որ ճիշտ որոշումներ կայացվի»:

Գագիկ Ծառուկյան «ԳԱԼԱ»

Գագիկ Ծառուկյանի խոսքերն առաջին հայացքից մարդկանց մոտ կարող են հիացմունք առաջացնել: Իրոք, միշտ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին, եւ կարեւոր չէ, որ, օրինակ, ապրիլի 24-ին չէր ցանկանում իր այդ սիրելի ժողովրդի կողքով մի քանի մետր քայլել, նման բաները կարելի է եւ չնկատել: Հիացմունքը մնում է այնքան ժամանակ, քանի դեռ հիացողը չի տեսնում նրա խոսքի եւ գործի անհամապատասխանությունը: Նույնը թիմակիցներին արգելել-չարգելելու մասին. օլիգարխը չի կարող լինել ընդդիմադիր, եւ եթե թիմակիցների մեջ կան ընդգծված ընդդիմադիր հայացքներով մարդիկ, ապա նա չի կարող որեւէ արգելք չդնել նրանց վրա:




Լրահոս