«Կա քանակ, կա նաեւ, այսպես ասած, որակ, եթե քանակը կրճատվում է, հարկային վարչարարության հաշվին ստվերի վրա ճնշումը մեծանում է, եւ հավաքագրումների ցուցանիշը բարձրանում է»:
ՊԵԿ փոխնախագահի այս խոսքերից բխում է, որ անկախ ստվերի լինել-չլինելուց՝ արտագաղթն ավելացնում է մնացողների հարկային բեռը: Փաստորեն, ինչպես ասում են` ջաններս յուղենք, քանի որ արտագաղթի հաշվին պետության եկամուտները քչանում են, եւ դա, անշուշտ, պետք է փորձեն կոմպենսացնել, իսկ ո՞ւմ հաշվին: Բնականաբար, ոչ քրեաօլիգարխների, այլ հասարակ ժողովրդի: Արդյունքում պիտի ավելանա Հայաստանում մնացող քաղաքացիների հարկային բեռը: Սա նշանակում է, որ թանկացումները դեռ սկիզբն են, առջեւում դեռ շա՜տ թանկացումներ են սպասվում, չէ՞ որ մեր իշխանություններն առիթը բաց չեն թողնի էլ ավելի ծանրացնելու ժողովրդի կյանքը: